Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արշավախումբը բարձրացել է Աժդահակ լեռն ու չի կարողացել իջնել

12:06, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
Արշավախումբը բարձրացել է Աժդահակ լեռն ու չի կարողացել իջնել

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է․ «Հունիսի 20-ին, ժամը 21։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռան վրա՝ Ակնա լճի մոտակայքում, արշավականների խումբը (22 հոգի) եղանակային վատ պայմաններից ելնելով չեն կարողանում լեռն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արշավախմբին տեղափոխել են մոտակա բնակավայրեր»։

2691 | 0
Facebook