Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եսային այսօր հարցաքննվել է»․ փաստաբան

21:24, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Եսային այսօր հարցաքննվել է»․ փաստաբան

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի լրագրողներ և հետաքրքրված անձինք, տեղեկացնում եմ, որ Եսայի Քարամյանի տուժող ճանաչելու մասին որոշումը ստացել ենք և Եսային այսօր հարցաքննվել է: Նշեմ նաև, որ Եսային տուժող է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնված վարույթի շրջանակներում` հ. 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:
     Ակնկալում ենք արդար քննություն»։

Աղբյուրը` Մանուշ Եսայան
1094 | 0
Facebook