Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գնել Պետրոսյանի բանտային կալանքը հունիսի 30-ին կփոխվի տնայինի»․ փաստաբան

21:18, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Գնել Պետրոսյանի բանտային կալանքը հունիսի 30-ին կփոխվի տնայինի»․ փաստաբան

«Քաղբանտարկյալ Գնել Պետրոսյանի բանտային կալանքը հունիսի 30-ին կփոխվի տնայինի»,- այս մաիսն ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ կցելով տեսանյութ։

Ավելի վաղ նա հայտնել էր հետևյալը․ «Գնելը միակն է, որ՝
     - այս պահին անազատության մեջ է՝ «ԱԳՆ-ի գործով»,
     - մայիսի 31-ին 72 ժամով ձերբակալվելուց հետո արգելանքից փաստացի չէր ազատվել, այլ նորից էր ձերբակալվել 24 ժամով, ապա՝ 1 ամսով կալանավորվել,
     - կալանավորվել էր՝ առանց ենթադրյալ ապօրինություն պատկերող որևէ տեսանյութի, զուտ ոստիկանի ցուցմունքի հիման վրա»։

1114 | 0
Facebook