Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում լրտեսության կասկածանքով հայեր են կալանավորվել

18:18, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
Գերմանիայում լրտեսության կասկածանքով հայեր են կալանավորվել

Օրեր առաջ` հունիսի 19-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում լրտեսության կասկածանքով 3 օտարերկրացի է ձերբակալվել, հաղորդում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
     Ձերբակալվածներից մեկը ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Արման Ս.-ն է, երկրորդը՝ Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա.-ն, երրորդը՝ Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ն, ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն։

Հունիսի 20-ին դատարանը բոլորին կալանքի է ուղարկել։ Ձերբակալվածները կասկածվում են արտասահմանյան հետախուզական ծառայությունում աշխատելու համար։ Դատախազության տվյալներով՝ նրանք եկել են Գերմանիա՝ տեղեկություններ հավաքելու Ուկրաինայից այնտեղ գտնվող անձի մասին։ Դրա համար հունիսի 19-ին նրանք եկել են՝ ուսումնասիրելու Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող սրճարանը, որտեղ պետք է գտնվեր այդ անձը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

3107 | 0
Facebook