Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ պարածանրամարտիկ 3 պատանիները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

20:30, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
ՀՀ պարածանրամարտիկ 3 պատանիները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի պարածանրամարտի պատանեկան հավաքականի 3 անդամները 6 մեդալ են նվաճել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում:
     Հայաստանի թիմի անդամ, 49 կգ քաշային Արթուր Բաբայանը, 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ: Ռաֆայել Համազասպյանը, 15-17 տարիքային խմբում, 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ: Խորեն Ծատուրյանը, 18-20 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով նվաճել է երկու ոսկե մեդալ:
     Մարզիկների անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։

1001 | 0
Facebook