Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթար Ջրաշենում. երեխաներից մեկը մահացել է, մյուսը մոր հետ հիվանդանոցում է

19:48, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
Վթար Ջրաշենում. երեխաներից մեկը մահացել է, մյուսը մոր հետ հիվանդանոցում է

Հունիսի 21-ին, ժամը 16:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
     Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին: Ուղևոր Պ. Ֆ.-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ն (ծնված 2016 թ.) և վարորդ Գ. Մ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ինը՝ ծանր։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վարորդը եղել է երեխաների մայրը:

3613 | 0
Facebook