Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր բնակարան, մեքենա, 38 մլն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ունեցվածքը

23:54, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
Նոր բնակարան, մեքենա, 38 մլն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ունեցվածքը

«Ժողովուրդը» գրում է. «Ինչո՞ւ մենք պիտի բյուջեն հաստատենք, եթե չգիտենք, թե փողն ուր է գնում»․ այս խոսքերի հեղինակը Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։ Վահագն Ալեքսանյանը վերջին շրջանում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ակտիվացել է TikTok-ում։

Այսպիսով, փորձենք հասկանալ՝ ինչ ունեցվածք ունի տիկտոկեր պատգամավորը, այն դեպքում, երբ չգիտի նույնիսկ, թե պետբյուջեի փողերն ինչի համար են ծախսվում։

Վահագն Ալեքսանյանը, ինչպես շատ ՔՊ-ականներ, անշարժ գույքի տեր է դարձել հեղափոխությունից հետո, մասնավորապես՝ 5 տարի անց։
     ԱԺ պատգամավորի 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ալեքսանյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 632 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Վահագն Ալեքսանյանը 2019 թվականին՝ հեղափոխությունից հետո, ձեռք է բերել 2011 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա։
     Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 1 մլն 933 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները՝ 38 մլն 582 հազար դրամ։

Ստացված եկամուտների 9 մլն 950 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

3741 | 0
Facebook