Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանը պարտադիր պետք է մասնակցի Պուտինի երդմանը»․ Է․ Մարուքյան

17:06, ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.
«Փաշինյանը պարտադիր պետք է մասնակցի Պուտինի երդմանը»․ Է․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Factor TV-ի եթերում անդրադառնալով Փաշինյանի խոսքին, թե դեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշում չկա, ասել է․ «Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարը պարտադիր կերպով պետք է մասնակցի երդմնակալության արարողությանը։ Վստահ եմ, որ պրոտոկոլը մեր պետության ղեկավարին ավելի լավ տեղ կնստեցնի, քան Թուրքիայի պրոտակոլն էր նստեցրել։ Էն երկիրը, որի հետ միլիարդավոր դոլարների շրջանառություն ունենք, պետք է չգնա՞նք, իսկ էն երկիրը, որը սահմանը փակել է, ստանձնած ոչ մի պարտավորություն չի կատարում, Ադրբեջանի թիկունքին կանգնած է, էդ երկրի ղեկավարի ինագուրացիային գնալը նորմալա՞»,-ասել է Էդմոն Մարուքյանը։

Փաշինյանը պարտադիր պետք է մասնակցի Պուտինի երդմանը․ Էդմոն Մարուքյան
5347 | 0
Facebook