Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կայացել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը

19:48, երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ.
Կայացել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ ապրիլի 8-ին, կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

1323 | 0
Facebook