Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը»․ Հորդանանի փոխվարչապետ

12:00, շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.
«Ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը»․ Հորդանանի փոխվարչապետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
     Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
     Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։
     Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
1283 | 0
Facebook