Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սամվել Բաբայանը մանրամասնում է` ինչպես Արցախի ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտում

00:48, շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.
Սամվել Բաբայանը մանրամասնում է` ինչպես Արցախի ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտում

Սամվել Բաբայանը «Այսօր»-ին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է Արցախի ղեկավարությունը ձերբակալվել թշնամու կողմից:

«Արցախի ղեկավարությունը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին․ Արցախում մարդ չկար: Արցախի Ներքին գործերի նախարարության, և ղեկավարության անվտանգության աշխատողներն էին մենակ Արցախում, նրանք եկել են, որ Հակարին անցնեն, ադրբեջանցին կանգնեցրել է և ասել, որ մինչև ձեր ղեկավարները չհանձնվեն, մենք ձեզ չենք թողնելու գնաք, ձեզ տանելու ենք Բաքու։ Հետ են տվել այդ մարդկանց։ Այդ մարդիկ գնացել են մի ամբողջ գիշեր բանակցել են այդ ղեկավարների հետ, որոնք Իվանյանում էին, ռուս խաղաղապահների մոտ, համոզել, որ գնան ինչ-որ մի տուն, որտեղ ադրբեջանցիների հետ հանդիպեն։ Ղեկավարները գնացել են այնտեղ, նրանց ձերբակալել են ադրբեջանցիները։

Այն մարդիկ, ովքեր պիտի ապահովեին ղեկավարության անվտանգությունը, հելել եկել են ՀՀ։ Նրանք 2 տարբերակ ունեին, կամ պիտի սպանեին ղեկավարներին, կամ նրանց անվտանգ հանեին այնտեղից, բայց նրանք ընտրել են 3-րդ տարբերակը` հանձնեն Ադրբեջանին»,- ասել է նա։

Սամվել Բաբայանը մանրամասնում է` ինչպես Արցախի ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտում
9043 | 0
Facebook