Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդիրը՝ տեսարան ստեղծելն էր, որն Ալիևին հաճույք կպատճառեր»․ Տիգրան Աբրահամյան

10:48, շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.
«Խնդիրը՝ տեսարան ստեղծելն էր, որն Ալիևին հաճույք կպատճառեր»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Արցախի ներկայացուցչության դարպասներ կոտրելն ու այնտեղ ուժային կառույցների ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն:
     Սա որևէ կոնկրետ անձի կամ քրեական գործի խնդիր չէ, սա կոնկրետ Արցախի հարցի դեմ հերթական ոտնձգությունն էր, որն արվեց շատ փնթի և կեղտոտ ձևով:
     Այն, որ այս հայրենավաճառ իշխանությունը վաղուց Արցախը սակարկման էր հանել, ցավոք, նաև ժամանակը ցույց տվեց, բայց նույնիսկ հիմա սրանք փորձում են կրկնակի վաճառք իրականացնեն` Ադրբեջանից ակնկալելով գթասրտություն և ներողամտություն:
     Կարևոր չէ, թե ինչն էր իրավապահների հետաքրքրությունը, որովհետև խնդիրը դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեր:
     ՀԳ. Տուգանային հրապարակ տարված մեքենան, որը շինծու գործով է անցնում, իրավապահները կարող էին պարզապես մեկ զանգով ստանալ` դրա վերաբերյալ Արցախի նախագահն անձամբ էր հավաստիացրել, սակայն քաղաքական իշխանության հանձնարարականով, Արցախի նախագահին նախ հարցաքննության հրավիրեցին, իսկ հետո` նրա բացակայությամբ, ներխուժեցին Ներկայացուցչություն»։

2089 | 0
Facebook