Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը». Վարդան Ոսկանյան

03:18, շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.
«Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանն այլևս ճանաչում է Պաղեստինի պետությունը, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցախի հայության նկատմամբ իրականացրած ցեղասպանական բնույթի էթնիկ զտումից հետո էներգակիրներ է մատակարարում Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային գործողություններով աչքի ընկած Նեթանյահուի վարչախմբին։

Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական համերաշխության մասին ճամարտակող Բաքվի երեսպաշտ վարչախմբի իրական բնույթի մասին։

Այսուհետ, ցանկացած իսլամական երկիր՝ և հատկապես Պակիստանը, Բաքվի բարբարոսական վարչախմբին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի անմարդկային կոտորածին օգնողին մի երկրի դեմ, որը ճանաչում է պաղեստինցիների՝ սեփական պետություն ունենալու բնական իրավունքը»։

4778 | 0
Facebook