Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զավեշտը նրանում է, որ ՀՀ-ն Արցախի դեպքում լրիվ հակառակն է արել»․ Վ․ Մարտիրոսյան

10:30, շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.
«Զավեշտը նրանում է, որ ՀՀ-ն Արցախի դեպքում լրիվ հակառակն է արել»․ Վ․ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի գրառումը․ «ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինը։ Զավեշտը նրանում է, որ ՀՀ-ն Արցախի դեպքում լրիվ հակառակն է արել։ Աշխարհը ցինիկ է, բայց ճղճիմ չի, և ճղճիմներին ոչ մի ժամանակներում չեն հարգել ու հիմա էլ չեն հարգում։
     Բայց խոսքս սրանց հատակ ծակելու սովորության մասին չէ, այլ սրանց արտաքին գավառականության մասին է։
     Իսրայելը այսօր փաստացի գերտերություն է։ Տիրապետում է լոբիստական և տեխնոլոգիական այնպիսի հնարավորությունների, որոնք չունեն աշխարհի ոչ մի պետություն ու ազգ։ Հարվարդի համալսարանի ռեկտոր Կլոդին Գեյը նաև լԳԲՏ կարկառուն դեմք էր, ու նույնպես Պաղեստին էր պաշտպանում։ Արդյունքում նույնիսկ ամենակարող լԳԲՏ-ն կզեց հրեական լոբբիի ճնշման դեմ՝ ռեկտորը այս տարվա սկզբին հրաժարական տվեց։
     Հիմա մեր շահերի տեսակետից իմաստը ո՞րն է գնալ ու հագնել աշխարհի ամենահզոր ուժերից մեկի հետ։
     Բացի լոբիստականից, Իսրայելը նաև տեխնոլոգիական գերտերություն է։ Կան զինատեսակներ, որոնք մինչև հիմա չէր վաճառվում Ադրբեջանին։ Այս հայտարարությունից հետո արդեն կվաճառի։ Փաստորեն մեր հզոր ԱԳՆ-ն զբաղված է Ադրբեջանի հզորացմամբ։
     Բայց այս ամենը չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել ու վախից տեղներս նստենք։ Հարցը խնդիրներ լուծելու ձևի մեջ է։ Մենք ունե՞նք խնդիր Իսրայելի հետ, իհարկե ունենք։ Մենք ունենք խնդիր Բելառուսի հետ, իհարկե ունենք։ Բայց գավառամիտները այդ խնդիրները լուծելու փոխարեն էլ ավելի են խորացնում։ Օրինակ, որ Լուկաշենկոյի պորտը տեղը դրեցին, դրանից ի՞նչ փոխվեց։ Փոխվեց այն, որ Բելառուսը էլ ավելի մեծ եռանդով է զինելու Ադրբեջանին։
     Նույն Իսրայելի հետ մենք ունենք շահերի հատման կետեր։ Իսրայելում շատերը հասկանում են, որ երկարատև կտրվածքում իրենց գլխավոր հակառակորդը ոչ թե Իրանն է, այլ Թուրքիան։ Եվ Էրդողանը այս ամենը բաց տեքստով էլ ասում է՝ "հայերն էլ էին տարիներով կարծում, թե իրենցին բան են ներկայացնում, բայց մենք համբերեցինք այնքան ժամանակ, մինչև եկավ մեր գործելու ժամանակը"։
     Բացի սրանից, աշխարհում շատ ազդեցիկ հրեաներ մեր կողմից են, ու նրանց հետ աշխատելու միջոցով կարող ենք Իսրայելի քաղաքականության վրա ազդեցություն ունենալ։ Վառ օրինակը՝ Բեռնար-Անրի Լևին։
     Այս ամենի փոխարեն ի՞նչ է անում հզոր վարչապետը։ Ճիշտ է՝ բոլորի հետ հագնում է»։

1959 | 1
Facebook