Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունը դեկանի թեկնածու ունի. թեժ պայքար. «Ժողովուրդ»

09:24, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ.
Իշխանությունը դեկանի թեկնածու ունի. թեժ պայքար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ ապրիլի 3-ին, կայանալու են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Գիտխորհրդի նիստը, որը կկայանա ժամը 13:30-ին, շատ թեժ է անցնելու։
     Բանն այն է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է և նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։
     Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։

Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել է նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ Գիտխորհրդում Պետրոսյանը չունի վստահություն, սակայն Խաչիկյանին գիտեն և վստահում են գրեթե բոլորը։

Հավելենք նաև, որ սա այն եզակի ֆակուլտետներից է, որտեղ դեկանը իշխանության «սրտի» մարդը չէ և տարիներ շարունակ պայքարել է, որ քաղաքականությունը չմտնի ֆակուլտետի պատերից ներս։ Ավելին՝ ԵՊՀ-ում գրեթե բոլոր ֆակուլտետները աշխատում են իշխանության ենթակայության տակ և անմիջական հրահանգներով։

Այժմ Ղազինյանի (որը ընդդիմադիր թևի կողմնակից էր) չառաջադրվելը իշխանության «սրտի» քայլ էր, և նրանք հնարավորությունը բաց չեն թողնի այստեղ ևս արմատավորել իշխանական թեզերը»:

2136 | 0
Facebook