Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սունդուկյանի թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ»-ի մուտքի դուռը

22:06, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
Սունդուկյանի թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ»-ի մուտքի դուռը

«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․ «Ինչպես հայտնի է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։
     Վաղը` ապրիլի 2-ին, ժամը12։00-ին «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ, որից հետո կտրվի մամուլի ասուլիս, ուստի հրավիրում ենք լրագրողներին ներկա գտնվելու վերոնշյալ թեմայով ասուլիսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

1763 | 0
Facebook