Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունը»․ Ուկրաինայի ԱԳՆ

10:00, չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.
«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունը»․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա սահմանազատումը երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման անհրաժեշտ պայման է: Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրներին, Սևծովյան տարածաշրջանին, Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային մշտական ռուսական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է: Ակնկալում ենք կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրականացում։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

1372 | 1
Facebook