Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանը

16:18, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանը

Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Regex 2024» շտաբային զորավարժությունները, որոնց շրջանակներում կազմակերպվում են զինվորականների պատրաստման սեմինարներ՝ արևմտյան չափանիշներին համապատասխան։ Այս մասին հայտնել է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է РИА Новости-ն։

Զորավարժությունները կանցկացվեն մայիսի 20-24-ը։ Կմասնակցեն ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեհովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Եգիպտոսի, Մալթայի, Աֆրիկյան միության (Գանա և Բենին) շուրջ 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբային սպաներ:

1719 | 0
Facebook