Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է»․ Պետդեպ

09:48, չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.
«Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է»․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը:

«Դա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման հարցում անձամբ խորապես ներգրավված է պետքարտուղարը։ Իր պաշտոնավարման ընթացքում նա մշտապես փոխգործակցել է երկու երկրների հետ»,- ասել է Փաթելը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ երկու երկրների միջև խաղաղությունը հնարավոր է:

1202 | 1
Facebook