Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում ավարտվել է բողոքի ակցիան․ ցուցարարները կհավաքվեն ցերեկը

09:24, չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.
Թբիլիսիում ավարտվել է բողոքի ակցիան․ ցուցարարները կհավաքվեն ցերեկը

Թբիլիսիում ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան, որն անցկացվում էր Վրաստանի խորհրդարանի մոտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մի քանի հազար մարդ գիշերը դուրս է եկել Թբիլիսիի խորհրդարանի մոտ հերթական ցույցի՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի:

Ինչպես պնդում է խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, նրա նախագահ, խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին դաժան ծեծի է ենթարկվել ցույցը ցրելու ժամանակ: Բացի այդ, Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարների դեմ կիրառել է պղպեղային գազ և ջրցան մեքենաներ։

Թբիլիսիում ավարտվել է բողոքի ակցիան․ ցուցարարները կհավաքվեն ցերեկը
1502 | 0
Facebook