Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև

12:00, չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.
«Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար ակտիվ աշխատանքներ են տարվում»։

«Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի առաջարկած փաստաթղթի հիման վրա։ Դրական միտում ենք տեսնում խաղաղ գործընթացքում։ Սկսվել է սահմանազատման գործընթացը»,- ասել է նա։

Ալիևի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվում է առանց միջնորդների։ «Մեզ միջնորդներ պետք չեն, հատկապես նրանք, որոնց առաջնորդում է սեփական շահը։ Նման միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի։ Թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- ասել է Ալիևը։

3852 | 0
Facebook