Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը տեսակապով կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը․ (ապրիլմեկյան հումոր)

10:54, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը տեսակապով կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը․ (ապրիլմեկյան հումոր)

(Ապրիլմեկյան հումոր) «Ժողովուրդ»-ի տեղեկությամբ ապրիլի 5-ին Բրյուսելում նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը տեսակապով մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր աղբյուրները փոխանցում են, որ այն ուղիղ կապ ունի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարության հետ:
     «Վաշինգթոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են՝ ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Պնդում են, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով»,- գրել էր Զախարովան: Ու այս հայտարարությունից հետո, որոշվել է, որ հանդիպմանը միանա նաև ՌԴ նախագահը»:

5002 | 0
Facebook