Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀՀ անվտանգության սպառնալիքը Փաշինյանն է ու նրան սպասարկող թիմը»․ Իշխան Սաղաթելյան

11:06, շաբաթ, 30 մարտի, 2024 թ.
«ՀՀ անվտանգության սպառնալիքը Փաշինյանն է ու նրան սպասարկող թիմը»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 24TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ ուղղված Արցախի վտարանդի կառավարության վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հնչեցրած մտքերին, ասել է․ «Արցախի հարցում Նիկոլն ու Ալիևը վաղուց նույնացվել են։ Էն բառապաշարով որ խոսում է Փաշինյանը Արցախի պետական ինստիտուտների, ռազմաքաղաքական ղեկավարության հետ, Ալիևն ավելի մեղմ է արտահայտվում․․․ Այս իշխանությունն ասում է՝ Արցախի պետական ինստիտուտները ՀՀ անվտանգության համար սպառնալիք են․ ՀՀ անվտանգության սպառնալիքը Փաշինյա՛նն է ու նրան սպասարկող թիմը։ Իրենք վաղուց հայկական իշխանություն չեն, չեն սպասարկում Արցախի ու Հայաստանի շահը»։

Սաղաթելյանի հարցազրույցը
1522 | 0
Facebook