Ստամբուլի ամենանշանավոր պալատի` Դոլմաբահչեի հայ ճարտարապետները. Բալյաններ
17:18, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
Բոսֆորի եվրոպական ափին է գտնվում Ստամբուլի ամենանշանավոր պալատներից մեկը` Դոլմաբահչեն, որն այսօր Ստամբուլ ժամանող բոլոր զբոսաշրջիկների պարտադիր այցելելու վայրերից մեկն է: Դոլմաբահչե Բալյան ընտանիքի անդամները Պալատի կառուցումը սկսվել է կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի ժամանակ և կառուցվել է 1843-1856 թվականներին։ Նախկինում սուլթանը և իր ընտանիքն ապրել են Թոփքափը պալատում, սակայն այս պալատում բացակայում էր ժամանակակից ոճը, շքեղությունը և հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով Աբդուլ Մեջիդը որոշեց կառուցել մի նոր պալատ, որի ճարտարապետական աշխատանքները վստահվեց Կարապետ Բալյանին, և նրա որդուն՝ Նիկողայոս Բալյանին: Դոլմաբահչե Բալյան ընտանիքի անդամներն ավանդաբար եղել են օսմանյան արքունիքի ճարտարապետներ: Բալյանները առավել հանրածանոթ են օսմանյան սուլթանների համար կառուցած իրենց շքեղ պալատներով և մզկիթներով։ Նրանց հռչակը հատկապես գագաթնակետին է հասել 19-րդ դարում, երբ Կարապետ Բալյանի և որդու նախագծով կառուցվում է Դոլմաբահչե պալատը: Դոլմաբահչե Պալատի շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի, որը համարժեք է այսօրվա 1,5 միլիարդ դոլարին: 1856 թվականից պալատը եղել է վեց սուլթանների բնակավայրը, այն բնակեցվել է մինչև 1924 թվականի խալիֆայության անկումը։ Դոլմաբահչե Դոլմաբահչեն Թուրքիայի ամենամեծ պալատն է, բաղկացած է 285 սենյակներից, 46 սրահներից, 6 բաղնիքներից (hamam) և 68 պետքարաններից: Դոլմաբահչե Դոլմաբահչե պալատը մեծ մասամբ զարդարված է ոսկով և բյուրեղապակիով։ Առաստաղը կառուցելու համար օգտագործվել է տասնչորս տոննա ոսկի: Աշխարհի ամենամեծ Բոհեմիան բյուրեղապակե ջահը տեղադրված է հանդիսությունների սրահում։ Դոլմաբահչե Դոլմաբահչե Պալատում ցուցադրվում է 202 նկարների հավաքածու։ Ստամբուլում եղած ժամանակ Հովհաննես Այվազովսկին նկարել է 23 նկար, որոնք նույնպես գտնվում են Դոլմաբահչե պալատում: Բալյան ընտանիքի անդամների գերեզմանները գտնվում են Սկյութարի (Ստամբուլ) հայկական գերեզմանոցում: |
3552 | 0