Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր ողբերգությունը այս տիպի տնօրեններն են ու այս որակի դասատուները». Արմավիրի դպրոցը` քննադատությունների թիրախում

20:24, երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ.
«Մեր ողբերգությունը այս տիպի տնօրեններն են ու այս որակի դասատուները». Արմավիրի դպրոցը` քննադատությունների թիրախում

Համացանցում քննադատությունների թիրախ է դարձել Արմավիրի թիվ 8 դպրոցի կոլեկտիվը, որը ցուցադրաբար գիրք է նվիրում դպրոցի տնօրենին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Արմավիրի թիվ 8 դպրոցն է...
     Սա խայտառակություն է... Ու այս էժանագին բեմադրված այլանդակությունը հրապարակվում է սոցցանցերում...
     Լավ է դասատուներով տիկին Խաչատրյանի ոտքերը չպաչեցիք...
     ԿԳՄՍ Ժաննան այս քծնագրքանվիրելը չի տեսե՞լ...
     Մեր երկրի ողբերգությունը հենց այս տիպի տնօրեններն են ու այս որակի դասատուները...
     Զզվելի էր»:

Լրագրողն Նարինե Ղալեչյանն էլ գրել է. «Տնօրենն այդ գիրքը չէր ընդունի՞, եթե այս պաթոսախեղդ ներկայացումը չբեմադրեիք:
     Ռեժիսոր, սցենարիստ, ասմունքողներ........նստե՛ք, 2 եք ստանում:
     Ես չեմ հավատում, որ էս մարդիկ քննադատական մտածելակերպով, ինքնուրույն ու ազատ երեխաներ կդաստիարակեն»:

«Ինչու այսպես ողորմելի ու թշվառ եղանք:
     ՀԳ. Արմավիրի 8-րդ դպրոցի կոլեկծիվը քաղքենիության օսկարի տենչով տոգորուկ, ձոներդ էին երգում ձիրեկտորին: Դրել պուբլիգանցի էին էրել, մտածելով, թե փառահեղ բան է քծնանքը: ՈՒ երբ տեսան, որ բոլորը քննադատում ու ծաղրում են բոլորը, բացի դպրոցի բուն էջում հրապարակման տակ խայտացող ու փառավորվողները, դրին՝ փակեցին տեսագրությունը: Ես գիտեի, որ փակելու են, չէին դիմանալու առերեսմանը...»
,- անդրադարձել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Լրագրող Նանե Սահակյանն էլ է նմանատիպ կարծիքի. «Այ եթե տնօրենը արտասանելով դիմավորեր ուսուցիչներին ու նախ ինքը մի գիրք նվիրեր, միգուցե հասկանայի, բայց այսպես...
     Ուղղակի շատ դպրոցներում տիրող` ղեկավարի հանդեպ քծնանքի մթնոլորտն է վեր հանել տեսագրությունը, ընդ որում Թումանյանի ծննդյան օրը, եթե ուզում են նշել ու միմյանց շնորհավորել, կարող են, բայց շնորհավորանք ստացողը չի կարող, էլի, միայն տնօրենը լինել»։

35722 | 5
Facebook