Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դդումը գնաց, դդմիկը եկավ». ակցիա՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց

16:18, չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ.
«Դդումը գնաց, դդմիկը եկավ». ակցիա՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց

«Խոտանել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը» նախաձեռնող խումբը կրկին բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ: «Ամսի 29-ին դիմեցինք ԿԳՄՍ նախարարին, որպեսզի հրաժարական ներկայացնի, քանի որ իր վատ աշխատանքի արդյունքում բնագավառը կործանվում է: Ավելին, փորձեցինք ժամանակ տալ, նույնիսկ իր փոխարեն գրեցինք դիմումը, բայց հրաժարական չտվեց: Այսօրվանից սկսելու ենք միջոցառումների շարք. հույս ունենք՝ նախարարը հրաժարական կտա, նաև պահանջում ենք, որ դասագրքերը նորից գրվեն: Միջոցառումները սկսելու ենք իրազեկման աշխատանքներով՝ անմիջապես վաղը, հայտարարելու ենք ծաղրանկարի մրցույթ՝ «Դդումը գնաց, դդմիկը եկավ» թեմայով»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամներից «Հայաստանի ժողովորդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Հավաքվածները վանկարկեցին՝ «Դդմիկ, հեռացիր»:

«Դդումը գնաց, դդմիկը եկավ». ակցիա՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց
2806 | 1
Facebook