Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատմաբանի ղեկավարած բաժինը փակում են՝ «Հայոց պատմություն» դասագիրքը քննադատելու համար»․ Զաքարիա Բաղումյան

20:54, երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ.
«Պատմաբանի ղեկավարած բաժինը փակում են՝ «Հայոց պատմություն» դասագիրքը քննադատելու համար»․ Զաքարիա Բաղումյան

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է․ «Ցավով տեղեկացա, որ ԿԶՆԱԿ-ը որոշել է լուծարել Արման Մալոյանի ղեկավարած բաժինը: Պարզից էլ պարզ է, որ իրական պատճառն արհեստավարժ պատմաբանի քննադատությունն է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի տխրահռչակ, անհաշիվ սխալներով լի նոր դասագրքի վերաբերյալ և նրա քաղաքացիական ազնիվ, անաչառ դիրքորոշումը:
     Տխուր է իրականում և մտահոգիչ, կարծես թե 37թ. ոգին վերաարթնացել է... Փոխանակ գնահատեն և շնորհակալություն հայտնեն նման մարդկանց, փորձում են վարչական լծակներով լռեցնել: Ցավոք, սա էլ վերջը չէ...»։

2603 | 0
Facebook