Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոտան դասագիրքը դպրոց մտնելու իրավունք չունի». Լիլիթ Գալստյան

11:48, երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ.
«Խոտան դասագիրքը դպրոց մտնելու իրավունք չունի». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Հ1-ով 7-րդ դասարանի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» դասագրքի հեղինակ, պ. գ. թ. Սմբատ Հովհաննիսյանի և «Էրեբունի արգելոց-թանգարանի» տնօրեն, պ․գ․թ․ Միաքայել Բադալյանի բանավեճն է։
     Միքայել Բադալյանի գիտական, մասնագիտական և մարդկային ամենաբարձր որակներով, քաղաքակիրթ բանավեճի արդյունքում մեկ անգամ ևս փաստվեց․

Դասագրքի մեկանձնյա հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հայրոց պատմության մասնագետ չէ, իր խոսքով՝ « հայոց պատմությանը մոտ կանգնած» մասնագետ է։ Ինչը սկզբունքորեն անհնարին է դարձնում քարե դարից մինչև Բագրատունիների ժամանակաշրջանին վերաբերող նեղ մասնագիտական գիտելիքների տիրապետումը։

Դասագիրքը քննարկումներ չի անցել ժամանակի սղության պատճառով։ /Իսկ սա ո՞ւմ մեղքն է․․․/

Հեղինակը չի դիմել որևէ գիտական հաստատության կամ գիտնականի մասնագիտական խորհրդատվության նպատակով։

40-ից ավելի անճշտություններն ու սխալները ԿԳՄՍ-ն հաստատել է արդեն իսկ այս փուլում։

Ոչ գիտական, չհաստատված թեզերի, ենթադրությունների և տեսությունների վրա կատարվել են հաստատումներ։

Դասագիրքը մեթոդապես թույլ է և խոցելի։

Դասագիրքը դարձել է հակառակորդ երկրի շահարկման, պրոպագանդիստական գործիք։
     Եվ դարձյալ պիտի եզրակացնեմ՝

սա բացահայտ ձախողում է, ոչ պրոֆեսիոնալիզմ,

հանրային ահռելի միջոցներ են վատնվել մի դասագրքի վրա, որը չի անցել պատշաճ, մասնագիտական և այլ ընթացակարգեր։

Դասագրքստեղծությունը լրջագույն պատասխանատվություն է պահանջում, ուր տեղ չունեն պոպուլիզմն ու թայֆայությունը։

Դպրոցը «հեղափոխան» փորձադաշտ չէ․․․ խոտան դասագիրքը դպրոց մտնելու իրավունք չունի»:

«Խոտան դասագիրքը դպրոց մտնելու իրավունք չունի». Լիլիթ Գալստյան
Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
1951 | 0
Facebook