Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շտապօգնության բժշկին փակել են սենյակում ու դանակով սպառնացել»․ Մարինա Խաչատրյան

16:30, հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ.
«Շտապօգնության բժշկին փակել են սենյակում ու դանակով սպառնացել»․ Մարինա Խաչատրյան

Հասարակական գործիչ, բժիշկ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ բուժաշխատողներ, մենք անտրտունջ աշխատել ենք և խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ, և համաճարակի պարտադրանքի տակ և քաղաքական հետապնդումների ներքո, և չնչին աշխատավարձով և մեր երեխաներին զօր ու գիշեր տանը մենակ թողնելով ...
     Այսօր մեր գործընկերների նկատմամբ գրեթե ամեն օր կիրառվում է բռնություն - հոգեբանական ու ֆիզիկական։ Բանն արդեն հասել է նրան, որ շտապօգնության բժշկին փակել են սենյակում ու դանակ են քաշել վրան։
     Հայհոյում, անպատվում, ծաղրում ու ծեծի են ենթարկում բժիշկների, բուժքույրերի, ֆելդշերների, մայրապետերի ...
     Այս աղետը կարող է թակել ցանկացած բուժաշխատողի դուռը։
     Ես չեմ պատրաստվում հանդուրժել իմ մասնագիտական համայնքի նկատմամբ նման վերաբերմունքը ... ով ուզում է լինի դիմացինս։
     Հետևաբար կոչ եմ անում ՉԼՌԵԼ, ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՔ ԼԻՆՈՒՄ ԲՈԼՈՐԴ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ, ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿԵՆ ՔԱՅԼԵՐ` ԱՅՍ ԲԱՐԴԱԿԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ... ԿԱՄ ԱՆՑՆԵԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»։

2668 | 0
Facebook