Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայկական արտադրության «Հայասաթ-1»-ը ուղեծիր հանող Falcon-9 հրթիռի մեկնարկը հետաձգվել է

17:54, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.
Հայկական արտադրության «Հայասաթ-1»-ը ուղեծիր հանող Falcon-9 հրթիռի մեկնարկը հետաձգվել է

SpaceX-ը Falcon-9 հրթիռի մեկնարկը տեղափոխել է ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 1-ը։

Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, ուղեծիր հանող Falcon-9 հրթիռի մեկնարկը նախատեսված էր նոյեմբերի 29-ին:

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:
     Արբանյակը մշակած «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան 2023 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա:

5875 | 0
Facebook