Հայաստանի տղամարդկանց հավաքականը` շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր
09:48, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ Մայքլ Ադամսի նկատմամբ: Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ: