Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնաբերվել է երիտասարդի դի. հետքերը վերացնելու համար բնակարանը հրկիզել են

22:06, կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ.
Հայտնաբերվել է երիտասարդի դի. հետքերը վերացնելու համար բնակարանը հրկիզել են

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։
     Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։
     Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։
     Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
     Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով ըստ հավաքվածների՝ այդ թվում հարևանների, տրանսգենդեր է։ Նախաքննության շահերից ելնելով՝ սպանվածի ինքնությունը չի հաղորդվում:

Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։

8568 | 0
Facebook