Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրիմի կամրջի մուտքերի մոտ խցանման երկարությունը հասնում է 7 կիլոմետրի

01:00, կիրակի, 02 հուլիսի, 2023 թ.
Ղրիմի կամրջի մուտքերի մոտ խցանման երկարությունը հասնում է 7 կիլոմետրի

Խցանումները Ղրիմի կամրջի մուտքերի մոտ պահպանվում են նաև շաբաթ երեկոյան, Կուբանի կողմից սպասման ժամանակը մինչև 4 ժամ է, Ղրիմի կողմից՝ 30 րոպե, հայտնել է հանրապետության տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն Telegram-ի իր ալիքում։
     Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը շաբաթ օրը հայտարարել է մոտ 9 կիլոմետր երկարությամբ խցանման մասին, ավելի ուշ այն կրճատվել է 7-ի։ ՌԴ տրանսպորտի նախարարության անվտանգության գերատեսչական վարչությունը հայտնել է, որ հերթերը կապված են ստուգման ենթակա տրանսպորտային միջոցների և ուղեբեռի քանակի ավելացման հետ, ինչի կապակցությամբ ավելացել են հոսքագծերի և հերթափոխի քանակը։ Գերատեսչությունը վարորդներին խնդրել է իրերը նախապես փաթեթավորել բեռնաթափման համար հարմար պայուսակներում։

10267 | 0
Facebook