Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը ճանաչել է որպես Ռուսաստանի կողմից ռազմական հանցագործություն

01:18, հինգշաբթի, 15 հունիսի, 2023 թ.
Եվրոմիությունը Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը ճանաչել է որպես Ռուսաստանի կողմից ռազմական հանցագործություն

Եվրոխորհրդարանը Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի փլուզումը ճանաչել է որպես Ռուսաստանի կողմից ռազմական հանցագործություն։ Այս մասին ասված է Եվրոխորհրդարանի հաղորդագրության մեջ։

«Պատգամավորները դատապարտել են ուկրաինական Նովա Կախովկայում պատնեշի ավերումը՝ Ռուսաստանի կողմից իրականացված վերջին ռազմական հանցագործությունը, որը պետք է հետևանքներ ունենա։ Նրանք կոչ են արել ԵՄ-ին շարունակել ուժեղացված աջակցությունն Ուկրաինային, նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ և ռուս օլիգարխների սառեցված միլիարդավոր ֆինանսական ակտիվներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

3545 | 0
Facebook