Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բախմուտը դարձավ պատմության ամենամեծ թակարդը». Դուգլաս Մաքգրեգոր

23:18, շաբաթ, 27 մայիսի, 2023 թ.
«Բախմուտը դարձավ պատմության ամենամեծ թակարդը». Դուգլաս Մաքգրեգոր

«Բախմուտը դարձավ պատմության ամենամեծ թակարդը, որում ՌԴ գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը թաղեց Ուկրաինայի զինված ուժերը»,- իր յութուբյան բլոգում ասել է Փենթագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը։
     «Բախմուտը դարձավ ռազմական պատմության մեջ երբևէ ստեղծված ամենահաջող թակարդը: Արդյունքում ռուսներն այն վերածեցին ուկրաինական բանակի գերեզմանոցի: Առնվազն 50,000 ուկրաինական զինված ուժեր զոհվեցին և շատերը վիրավորվեցին: Սա ոչ այլ ինչ է, քան ամբողջական աղետ», - ասել է սպան:
     Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնքան տարված էր Բախմուտով, որքան Ադոլֆ Հիտլերը՝ Ստալինգրադի գրավմամբ։ Նա սարսափելի է անվանել այն գինը, որ Կիևը վճարել է քաղաքը պահելու փորձի համար: Ավելի վաղ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի առանցքային պաշտպանական կենտրոնի՝ Բախմուտի՝ ռուսների կողմից ամբողջական գրավման մասին։

11163 | 0
Facebook