Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատմության դասագրքերը վերանայվում են

19:54, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ.
Պատմության դասագրքերը վերանայվում են

Այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաստատեց, որ սեպտեմբերից պատմության դասագրքերը կվերանայվեն:
     «Վերջերս ՀՀ վարչապետը նույնպես նշել է, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ձախողել է պատմագրության դպրոց ստեղծելու հարցում՝ ըստ էության՝ արձանագրելով, որ հայ պատմագիտական միտքը մեզնում բացակայում է կամ կաղապարված է խորհրդային պատմագիտության մտքում։ Մեր պատմության դասագրքերը վերանայվելո՞ւ են»,- նախարարին հարց հղեց պատգամավորը:

Անդրեասյանը, արձագանքելով նրան, նկատեց․ «Այո՛, փոխվում են, որովհետև փոխվել են չափորոշիչները։ Սեպտեմբերից դպրոցներում կլինեն նոր չափորոշիչները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, պատմությունը դրանց շարքում է։ Մենք հայեցակարգի փոփոխություն ունենք, որպեսզի մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը»:

3862 | 1
Facebook