Խնդրում ենք սպասել...

Միջազգային

40 երկիր կարող է բոյկոտել Փարիզի Օլիմպիական խաղերը

14:12, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
40 երկիր կարող է բոյկոտել Փարիզի Օլիմպիական խաղերը

Տասնյակ պետություններ կարող են բոյկոտել 2024 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը, եթե ռուս և բելառուս մարզիկներին թույլ տան մասնակցել խաղերին, այս մասին հայտարարել է Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարար Կամիլ Բորտնիչուկը, հայտնում է BBC-ն։

Նա խոսել է 40 երկրներից բաղկացած կոալիցիա ստեղծելու հնարավորության մասին, որը կաջակցի Օլիմպիական խաղերի բոյկոտին։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին ՄՕԿ-ը հայտարարել էր ռուս և բելառուս մարզիկների՝ միջազգային մրցումներ վերադառնալու հարցը քննարկելու պատրաստակամության մասին։

8214 | 0
Facebook