Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ղրղզստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

20:36, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
Ղրղզստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ղրղզստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
     «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին համատեղության կարգով նշանակել Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»,– ասված է հրամանագրում։
     Հիշեցնենք, որ Ղևոնդյանը 2022-ի ապրիլին է նշանակվել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
     Իսկ մինչ այդ` 2018-2020թթ., նա եղել է Բելառուսում է ՀՀ դեսպանը։ 2020-2022թթ. նա ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել։

1966 | 0
Facebook