Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական Challenger տանկերը կարող են Ուկրաինայի առաջնագծում հայտնվել մինչև ամառ

22:36, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Բրիտանական Challenger տանկերը կարող են Ուկրաինայի առաջնագծում հայտնվել մինչև ամառ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ բրիտանական Challenger 2 տանկերը կարող են Ուկրաինայի առաջնագիծ ժամանել մինչև ամառ՝ մայիսին կամ Զատիկին ավելի մոտ:
     «Ակնհայտ է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ես չեմ կարող ճշգրիտ ժամանակացույց տալ: Բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ սկսվում է նրանից, թե ինչպես աշխատել տանկային առանձին հարթակներում, այնուհետև սովորել, թե ինչպես միավորվել ձևավորված ստորաբաժանումների հետ միասին պայքարելու համար և միայն դրանից հետո այդ տանկերը կժամանեն առաջին գիծ»,- ասել է նա։

2282 | 0
Facebook