Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Նման բարձրաստիճան դիվանագետի համար չունի բավարար կենսագրություն ու լրջություն»․ Վաչիկ Գրիգորյան

03:06, շաբաթ, 28 հունվարի, 2023 թ.
«Նման բարձրաստիճան դիվանագետի համար չունի բավարար կենսագրություն ու լրջություն»․ Վաչիկ Գրիգորյան

Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վահանը ինտելեկտուալ տղա է, իսկապես ինտելեկտուալ է, Արարատ Միրզոյանի ամենահավատարիմ մարդը երևի: Այսինքն ունի 2 շատ կարևոր հատկանիշ, որոնք առանձնացրեցի. ինտելեկտ և հավատարմություն: Բայց...
     Կարո՞ղ է արդյոք միևնույն երկրում թեկուզ տարբեր ժամանակներում փոխարտգործնախարար լինեն և՛ Վահանը, և օրինակ Ավետ Ադոնցը: Չէ՝ չէ՞:
     Վահանը պայքարող տեսակ է, կռվող է, չհանձնվող է, բայց նման բարձրաստիճան դիվանագետի համար, մեղմ ասած, չունի բավարար կենսագրություն ու լրջություն:
     Ես հասկանում եմ, որ ամբողջ կյանքում ինչ-որ կոնկրետ մեկի օգնականը մնալն այնքան էլ հետաքրքիր չէ, հասկանում եմ նաև, որ իշխանության համար նրան լավ գործի տեղավորելու ժամանակը վաղուց էր եկել, բայց Վահանի համար կարելի էր այլ պաշտոն գտնել, ասենք՝ նույնիսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար, բայց ոչ արտաքին բլոկ: Հերթական խայտառակ նշանակումը...»:

6121 | 2
Facebook