Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշմանը

12:24, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշմանը: «ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Հայաստանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից: ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար: Առաքելությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության տեքստում:

7036 | 0
Facebook