Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում հեղեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 35-ի

11:06, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
Ֆիլիպիններում հեղեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 35-ի

Ֆիլիպիններում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, 12-ը վիրավոր է, այս մասին ասվում է Տարերային աղետների կանխման և հետևանքների վերացման ազգային խորհրդի ամփոփագրում: Ըստ այդ տվյալների՝ 7 մարդ համարվում է անհետ կորած։ Վնասվել է 1780 տուն, որից 548-ն ամբողջությամբ ավերվել է։ 68 քաղաքներում ընդհատվել է էլեկտրամատակարարումը, 17 քաղաքներում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Վնասվել են կամուրջներ և ճանապարհներ: Ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են:

4678 | 0
Facebook