Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինծառայողներից 2-ը գտնվում են վերակենդանացման, 1-ը՝ այրվածքային բաժանմունքում». Այրվածքաբանության կետրոնի փոխտնօրեն

14:24, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
«Զինծառայողներից 2-ը գտնվում են վերակենդանացման, 1-ը՝ այրվածքային բաժանմունքում». Այրվածքաբանության կետրոնի փոխտնօրեն

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3 զինվորական, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Այրվածքաբանության ազգային կետրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումը և ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը ավելի կայուն է, բավարար: Նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով»,-ասել է նա:

2855 | 0
Facebook