Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ այնքան ականներ են դրվել, որ կարելի է խոսել աշխարհի ամենամեծ ականապատ դաշտի ստեղծման մասին՝ մոտ 250 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով։
Շմիհալը նման համեմատություն է մեջբերում հարավկորեական Yonhap գործակալությանը տված հարցազրույցում։
«Այս պահին սա աշխարհի ամենամեծ ականապատ դաշտն է»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։
Շմիհալը նշել է, որ «դա ոչ միայն խանգարում է մարդկանց տեղաշարժին, այլև մեծ խնդիրներ է ստեղծում գյուղատնտեսության համար», որը, ըստ նրա, Ուկրաինայի տնտեսության հիմնական ճյուղն է։ «Յոնհապ»-ը նշել է, որ ականապատ տարածքը, ինչի մասին ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը, մեծ է ամբողջ Կորեական թերակղզուց. Հարավային և Հյուսիսային Կորեաների ընդհանուր մակերեսը միասին կազմում է մոտ 221 հազար քառակուսի կմ:
Շմիհալը հարցազրույցում ասել է նաև, որ Կիևը հույսը դնում է Սեուլի օգնության վրա ականապատ դաշտերը մաքրելու հարցում, քանի որ Հարավային Կորեան ականազերծման մեծ փորձ ունի և ունի համապատասխան սարքավորումներ և մասնագետներ։