Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ որքան գումար են կորցրել ռուս միլիարդատերերը 2022 թվականին

18:36, կիրակի, 01 հունվարի, 2023 թ.
Հայտնի է՝ որքան գումար են կորցրել ռուս միլիարդատերերը 2022 թվականին

Փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման մեկնարկի օրը, ռուս միլիարդատերերը կորցրել են 46,6 միլիարդ դոլար։ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո նրանք կորցրել են ևս 47 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այս տարի կորցրել են մոտ 92,6 միլիարդ դոլար։ Նման հաշվարկներ է ներկայացնում Bloomberg-ը։

Ամենաշատը տուժել է միլիարդատեր Ռոման Աբրամովիչը։ Նրա կարողությունը 2022 թվականին նվազել է ավելի քան 50%-ով՝ հասնելով 7,8 միլիարդ դոլարի՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի։

Գործոնների թվում, որոնք ազդել են միլիարդատերերի եկամուտների նվազման վրա, գործակալությունը մատնանշում է ամբողջ աշխարհում գնաճի աճը, կենտրոնական բանկերի քաղաքականության խստացումը, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական հակամարտությունը և արևմտյան պատժամիջոցները: Ընդհանուր առմամբ, մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ մեկ տարվա ընթացքում կորցրել են գրեթե 1,4 տրիլիոն դոլար։

Նոյեմբերին ամենահարուստ ռուսաստանցիների կորուստը գնահատվել է 83,4 մլրդ դոլար։ Այս տվյալները հիմնված են Bloomberg Billionaires Index-ի վրա, որը ներառում է 25 գործարարի Ռուսաստանից։

5591 | 0
Facebook