Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Բելառուս է մտցրել 10,2 հազար զինվոր

23:24, չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ.
Ռուսաստանը Բելառուս է մտցրել 10,2 հազար զինվոր

Ռուսաստանը Բելառուս է մտցրել 10,2 հազար զինվոր, հայտնում է Ուկրաինայի Պետական ​​սահմանային ծառայությունը: Ներկայում Ռուսաստանը Բելառուսում 10200 հոգանոց զորախումբ է հավաքել։ Այս թիվը բավարար չէ Ուկրաինայի վրա հարձակման համար։

Այս մասին հայտարարել է Պետական ​​սահմանային ծառայության ղեկավար Սերգեյ Դեինեկոն:

«Այն խմբավորումը, որն ունի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը (Բելառուսում.-Խմբ.) կազմում է մոտ 10200 զինծառայող, այն չի կարող կատարել մեր պետության տարածքում կրկին առաջխաղացման խնդիրը»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ Բելառուսի տարածքում տիրող իրավիճակը ամեն օր վերահսկում են հետախուզությունը, պետական ​​սահմանապահ ծառայությունը, օպերատիվ-որոնողական ստորաբաժանումները, նրանց օգնում են նաև «չբարձրաձայնված օգնականները»։ Բոլորն էլ հայտնում են, որ հակառակորդը հարձակման «իրական հնարավորություններ» չունի։

5227 | 0
Facebook