Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետն անսպասելիորեն ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

19:54, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետն անսպասելիորեն ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սա Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավարի առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։

«Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան եղել են ամուր դաշնակիցներ: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք կարևորագույն խնդիրները ինչպես մեր երկրների, այնպես էլ համաշխարհային անվտանգության համար: Միասին մենք ավելի ուժեղ ենք և կհասնենք ցանկալի արդյունքների», - ասել է Զելենսկին:

4962 | 0
Facebook