Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկչություն Ստամբուլի կենտրոնում. զոհերի թիվն աճում է

19:54, կիրակի, 13 նոյեմբերի, 2022 թ.
Ահաբեկչություն Ստամբուլի կենտրոնում. զոհերի թիվն աճում է

Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի, նրանցից չորսը տեղում են մահացել։ Վիրավորների թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախագահն ասել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո նախնական տվյալները վկայում են ահաբեկչության մասին։

Telegram-ի ալիքները հայտնել են, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո Թուրքիայում սահմանափակվել են Twitter, Instagram, YouTube և Facebook հարթակները։

15198 | 0
Facebook