Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր պետականության հիմքն Արցախն է». «Ապրելու երկիր»

00:42, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ.
«Մեր պետականության հիմքն Արցախն է». «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմն իր ողբերգական ելքով մեր դարավոր պատմության ամենադառն էջերից է։
     Մեկ անգամ չէ, որ հայ ժողովուրդը ստիպված հաղթահարել է համազգային աղետն ու ճգնաժամը։
     Բայց այսօր մենք ունենք պետություն, ունենք պետականություն։ Եվ մենք ուղղակի պարտավոր ենք ամուր կառչել մեր պետականությունից, պարտավոր ենք գնահատել այն։
     Մեր պետականության հիմքն Արցախն է, և յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ մեր ինքնության, արժանապատվության և պետության ակունքները հենց Արցախում են։
     Արցախից է սկսելու մեր արժեքների վերաիմաստավորումն ու խորքային փոփոխությունների մեկնարկը։ Արցախը չի հանձնվելու, և մենք չենք հանձնվելու։
     Արցախը մենք բոլորս ենք։ Եվ մեր ժողովուրդն այնքան խոհեմություն ու իմաստություն պետք է ունենա, որ հասկանա՝ Արցախը մեր արժանապատվությունն է։ Մենք պարզապես պարտավոր ենք դա գիտակցել, վերապրել և առաջ շարժվել։
     Ամեն տարի նոյեմբերի 9-ը հիշեցում է և կոչ. կոչ՝ սթափվելու, կոչ՝ հզորանալու և ոտքի կանգնելու։ Մեր ապրած ամեն օրով յուրաքանչյուրս պետք է հաշվետու լինենք, թե ինչ ենք արել նախորդ 365 օրերի ընթացքում մեր կյանքն արժանվույն և հայրենանվեր ապրելու համար։
     44-օրյա պատերազմի, դրանից առաջ և դրանից հետո տեղի ունեցած բոլոր բախումների հետևանքով զոհված հերոս տղաների կյանքի գնով մեզ բաժին հասած հայրենիքի ամեն կտորի համար բոլորս ենք պարտավոր պայքարել, աշխատել ամեն օր, աընդհատ, նվիրված ու պատասխանատու»։

2129 | 0
Facebook