Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում». Փաշինյան

16:24, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ.
«Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում». Փաշինյան

«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում: Հուսով եմ՝ հարցի լուծումը կտրվի եռակողմ հանդիպման արդյունքներով»,- Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային, Փաշինյանն ասել է. «Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումը. անհրաժեշտ է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն հետ քաշվի 2021թ. մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր»:

5141 | 0
Facebook